211652_close_icon
views-count9422 դիտում article-date 21:13 13-04-2017

Բաքվում սկսվում է Մարատ Ուելդանովի դատավարությունը

Բաքվում ավարտվել է Ադրբեջանում ձերբակալված, ծագումով հայ, ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանովի գործով նախնական քննությունը։ [url=http://ru.apa.az/novosti-azerbaydjana/proisshestvie-v-azerbaydjane/v-baku-nachinaetsya-sud-nad-maratom-ueldanovym.html]Ինչպես հաղորդում է АПА [/url]գործակալությունը՝ հետաքննության ավարտից հետո գործն ուղարկվել է Բավքի ծանր հացագործությունների դատարան։ Գործը քննելու է դատավոր Սամիր Ալիևը։ Նախապատրաստական գործընթացը կտևի մինչ ապրիլի 26-ը։ Նշենք, որ Ուելդանով-Գալստյանը ավստրիական «Do&Co» ընկերության աշխատակից է և Բաքվում գործուղման մեջ էր գտնվում։ 2016-ի հունիսի 6-ին նա գործուղվել է Բաքու՝ «Formula-1»-ի հետ կապված։ Ժամանելուն պես նա կապի դուրս չի եկել։ Նա մեղադրվում է թմրանյութեր, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու, պահելու, փոխադրելու և իրացնելու մեջ։

Նմանատիպ նյութեր