62617 դիտում
13:44 21-01-2020
Քեզ բացակա չենք դնի. այսօր լեգենդար հերոս, «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար Սամվել Գևորգյանը կդառնար 70 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր հունվարի 21-ին, Արցախյան պատերազմի մասնակիցներ, վետերաներ, Դավիթաշեն վարչական շրջանի մեծ թվով բնակիչներ, ինչպես նաև Դավիթաշեն վարչական շրջանում գործող Սամվել Գևորգյանի անվան դպրոցի ուսուցչական կոլեկտիվն ու աշակերտներն այցելեցին Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք մատուցեցին «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար, 1-ին աստիճանի ասպետ Սամվել Գևորգյանի շիրիմին՝ նրա ծննդյան 70-ամյակի կապակցությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այցելուները ծաղիկներ խոնարհեցին լեգենդար հերոսի շիրիմին, իսկ նրա անվամբ դպրոցի սաները ներկաներին ներկայացրին հերոսի կյանքի ու գործունեության վերաբերյալ տեղեկություններ, որից հետո տեղի ունեցավ խնկարկում։
Արցախյան ազատամարտի հրամանատար, սպորտի վարպետ Սամվել Գևորգյանը 1989-1990 թթ. հանդիսացել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի շտաբի պետ, իսկ 1990 թվականից՝ «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար:
1990-1992 թթ. մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Նոյեմբերյանի (Ոսկեպար), Իջևանի (Կիրանց), Ճամբարակի, Գորիսի (Կոռնիձոր), Վարդենիսի և ԼՂՀ Ասկերանի (Խոջալու), Բերձորի (Լաչին), Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:
Զոհվել է 1992 թվականի հուլիսի 3-ին՝ Մարտակերտում, երբ կրակն իր վրա վերցնելով՝ ապահովել է «Նաիրի» կամավորական ջոկատի ազատամարտիկների նահանջն ապահով դիրքեր:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 287+
287+