«Մոնթե Մելքոնյան Կիբեր Բանակ»-ը կոտրել է «Եվրատեսիլ 2011»-ում Ադրբեջանը ներկայացրած ու հաղթած Էլդար Քասիմովի Instagram-ի, Twitter-ի, VKontakte-ի էջերը
Monte Melkonian Cyber Army-ն կոտրել է «Եվրատեսիլ 2011»-ում ադրբեջանը ներկայացրած ու հաղթած Էլդար Քասիմովի Instagram-ի, Twitter-ի, VKontakte-ի էջերը; Այդ մասին նշվում է խմբի ֆեյսբուքյան [url=https://web.facebook.com/MMCAofficial/posts/1555735881138094]էջում[/url].
«Դե, ինչպես որ խոստացել էինք... Մեր հարվածը շատ ցավոտ է լինելու:
Երեկ գիշեր կոտրել ենք Եվրատեսիլ 2011-ում ադրբեջանը ներկայացրած ու հաղթած Էլդար Քասիմովի Instagram-ի, Twitter-ի, VKontakte-ի էջերը, որոնք ներկա պահին գտնվում են մեր տիրապետության տակ:
Թող թշնամին հասկանա, որ մենք միշտ պատրաստ ենք հարձակման, ինչպես պետական սահմանին այնպես էլ կիբեր դաշտում»: