8511 դիտում
22:31 14-04-2017
ԿԸՀ-ն գրանցել է Երևանի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակները
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակները:
Ինչպես ապրիլի 14-ին նիստի ժամանակ հայտարարել է ԿՀԸ նախագահ Տիգրան Մուկուչյանը, վաղը հանձնաժողովը նորից նիստ կհրավիրի, որ թեկնածուների միջև բաշխի եթերային ժամանակը:
Ընտրություններին առաջադրվել են իշխող Հանրապետական կուսակցությունն ու երկու ընդդիմադիր ուժեր` «Ելք» դաշինքն ու «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը», «Հայկական վերածնունդ»-ն ու ՀՅԴ-ն ընտրություններին չեն մասնակցում:
[b]ՀՀԿ[/b]-ից առաջին եռյակում են ներառվել Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, միջազգային գրոստմայստեր Սմբատ Լպուտյանը, Synopsys Armenia ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Ցուցակում են նաև կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, ինչպես նաև մայրաքաղաքի փոխքաղաքապետեր Կամո Արեյանն ու Վահե Նիկոյանը:
[b]«Ելք»[/b] դաշինքի ցուցակը գլխավորում է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ապա համապատասխանաբար՝ Արայիկ Հարությունյանն ու Դավիթ Խաժակյանը: 4-րդ տեղում է նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը:
[b] «Երկիր Ծիրանի»[/b] կուսակցության ցուցակը գլխավորում է Զարուհի Փոստանջյանը, այնուհետև Մնացական Պարակշիևն ու Սոնա Աղեկյանը: Առաջին տասնյակում է նաև ինժեներ, արևային էներգիայի քարոզիչ Վահան Համազասպյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը տեղի կունենա ապրիլի 21-ից մայիսի 12-ը ներառյալ:
Ըստ ընտրությունների` ավագանին կընտրի մայրաքաղաքի քաղաքապետին: Որպես քաղաքապետի թեկնածու` հանդես են գալիս համամասնական ցուցակի 1-ին համարի թեկնածուները:
Նմանատիպ նյութեր
3044 դիտում
12:23 25-02-2017
ԿԸՀ-ն գրանցել է խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակները
5768 դիտում
19:56 14-04-2017
ԿԸՀ-ն գրանցեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 3 ուժերի ցուցակները
4118 դիտում
13:21 25-09-2018
ԿԸՀ կայքում հրապարակվել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները
Այս բաժնից
979 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
961 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
895 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր