10787 դիտում
14:59 16-04-2017
62 տարեկանում մահացել է Վերաքննիչ դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանը
Երեկ՝ ապրիլի 15-ին, 62 տարեկանում մահացել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանը:
ՀՀ դատական համակարգի կայքից տեղեկանում ենք, որ Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 17-ին, Ս.Վ. Մալայանի ակնաբուժական կլինիկայի հարեւանությամբ գտնվող սգո սրահում (Ֆուչիկի 27), ժամը 18.00-ին, իսկ հուղարկավորությունը՝ հաջորդ օրը, Արագածոտնի մարզի Կարբի գյուղում:
Արշակ Խաչատրյանը ծնվել էր 1955 թվականին Երևան քաղաքում։ 1985 թվականից ավարտել էր Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1986 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Լենինյան շրջանի իրավաբանական կոնսուլտացիայում՝ որպես փաստաբան։ 1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայում՝ դատավորի պաշտոնում։ 1999 թվականից աշխատում էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր։
Նմանատիպ նյութեր
73225 դիտում
19:30 26-06-2018
Դատավոր կա, դատավոր է, դատավոր էլ կա, «դուռը ծեծում ես, ասում է՝ ներսում մարդ չկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1570 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա