211652_close_icon
views-count27552 դիտում article-date 17:06 16-04-2017

Երևանի 1-03 շտապօգնության և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել թունավորված ընտանիքի անդամների կյանքը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն է սկսվել ապրիլի 14-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն «շմոլ գազի թունավորում հարցականով» տեղափոխված քաղաքացիների թունավորման փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 07:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 52 և թիվ 53 հերթապահ խմբերը Ջուղայի փողոցի 3-րդ շենքի 25/ա բնակարանից նշված կենտրոն են տեղափոխել 31-ամյա Անահիտ Ավետիսյանին, 36-ամյա Կարեն Զաքարյանին, 21-ամյա Մանյա Սամվելյանին և 11-ամյա Ժաննա Զաքարյանին: Պարզվել է, որ նույն օրը ժամը 05:00-ի սահմաններում նշված բնակարանում քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է և միայն Երևանի 1-03 շտապօգնության, իսկ այնուհետև՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկների օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել փրկել քաղաքացիների կյանքը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր