6184 դիտում
21:22 17-04-2017
Ամերիկացիները բողոքի ցույցեր են անցկացնում պահանջելով, որ Թրամփը չթաքցնի իր եկամուտների մասին տեղեկությունները
Անցած շաբաթ Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվել՝ ընդդեմ եկամտահարկի մասին տեղեկություններ չհրապարակելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշման։ Ցույցերի մասնակիցները պնդում են, թե դա նշանակում է, որ նախագահը թաքցնում է որոշ տեղեկություններ: Այս մասին հայտնում է [url=http://www.amerikayidzayn.com/a/3813423.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
Կալիֆորնիայի Բերքլի քաղաքի բողոքի ցույցի ընթացքում մի քանի մարդ է ձերբակալվել միմյանց միջև բախումներ հրահրելու համար: Բողոքի ցույցեր են անցել ԱՄՆ ավելի քան հարյուր քաղաքներում, ներառյալ Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Վաշինգտոնում, Չիկագոյում և Ֆիլադելֆիայում:
Ցուցարարներն օգտագործել են «Chicken Don» կոչվող նշանը, որը խորհրդանշում է, ըստ իրենց, նախագահի հարկային փաստաթղթերի հրապարակման հրաժարումը:
Նախագահ Թրամփն այդ օրը մեկնել էր Ֆլորիդա: Օրենքի տեսանկյունից նա իրավասու է այս պահին չհրապարակել իր եկամուտների ու եկամտահարկի մասին տեղեկությունները:
Այս հարցի շուրջ նախագահ Թրամփի դիրքորոշումն այն է, որ ամերիկացիներին չի հետաքրքրում, թե արդյոք ինքը ներկայացրել է իր եկամուտների մասին տեղեկությունը, թե ոչ։
Սակայն բողոքի ցույցի մասնակիցները պնդում են հակառակը:
Նմանատիպ նյութեր
12006 դիտում
23:22 22-04-2017
Գիտնականները բողոքի ցույցեր են անցկացնում աշխարհի հարյուրավոր քաղաքներում
1993 դիտում
14:56 16-05-2017
Հունաստանում բողոքի մեծ ցույցեր են անցկացնում լրագրողներն ու նավաստիները
1340 դիտում
16:42 08-05-2014
Բրազիլիայի ոստիկանները գործադուլ են անցկացնում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում
Այս բաժնից
901 դիտում
17:55 19-10-2024
Աֆրիկայում մի ամբողջ երկիր մնացել է առանց հոսանքի
562 դիտում
17:40 19-10-2024
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարին