211652_close_icon
views-count2065 դիտում article-date 14:56 16-05-2017

Հունաստանում բողոքի մեծ ցույցեր են անցկացնում լրագրողներն ու նավաստիները

Հունաստանն այսօր մնացել է առանց լուրերի ու ծովային հաղորդագրության։ Պատճառն այն է, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչները հայտարարել են 24-ժամյա, իսկ նավաստիները՝ 48-ժամյա գործադուլ։ Վերջիններս դժգոհ են տնտեսական նոր միջոցառումներից։ Բացի այդ, գործադուլ են հայտարարել նաև մետրոյի ու ավտոբուսների վարորդները, ինչը նշանակում է, որ Աթենքի միջազգային օդանավակայան հասնելը անհնարին կլինի։ Համազգային գործադուլը սկսվել է այսօր, տեղի ժամանակով ժամը 06։00-ին։ Այն ուղղված է մայիսի 17-ին խորհրդարանում սպավող օրինագծի քվեարկության դեմ, որի ընդունումը պահանջում են միջազգային վարկատուները։

Նմանատիպ նյութեր