8858 դիտում
21:46 17-04-2017
Դավիթ Թորոսյան. Իհարկե գոհ եմ տղաներից
Մեր ութ բռնցքամարտիկներից յոթը մեդալ նվաճեցին. իհարկե գոհ եմ տղաներրից»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը՝ մեկնաբանելով Թբիլիսիում կայացած Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարի արդյունքները.
«Բացի գերծանր քաշային Դավիթ Չալոյանից, բոլորն էլ մրցանակային, այդ թվում երեք առաջին տեղեր զբաղեցրին: Վրաստանի մայրաքաղաքում անցկացված մրցաշարը բավականի ուժեղ կազմ էր հավաքել: Տանտերերը հիմնական կազմով մասնակցեցին, ժամանել էին Ռուսաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի հավաքականները:
Այժմ կշարունակենք պատրաստվել հունիսի 14-26-ը Խարկովում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Բռնցքամարտիկների մի մասը կշարունակի ինձ հետ մարզվել «Դինամոյում», մյուսները՝ տեղերում:
Մայիսի վերջին պլանավորում ենք մեկնել Վարշավա, որտեղ համատեղ հավաք եւ ընկերական մրցամարտ կունենանք Լեհաստանի հավաքականի հետ: Մինչ այդ, ամենայն հավանականությամբ, ուսումնամարզական հավաք կանցկացնենք Ծաղկաձորում»,-նշեց Դավիթ Թորոսյանը:
Գլխավոր մարզիչը հավելեց նաեւ, որ մայիսին կկայանա պատանիների եւ երիտասարդների ՀՀ առաջնությունը: Ժամկետները պարզ կլինեն մոտ ապագայում:
Նմանատիպ նյութեր
5580 դիտում
22:30 05-03-2017
Հակոբ Սերոբյան. Ես գոհ եմ հավաքականի տղաներից
2702 դիտում
12:06 17-04-2020
Ասելիք իհարկե կա, վերաբերմունք իհարկե կա, բայց չեմ ուզում ասեմ. Արարատ Միրզոյանը՝ Գարեգին Բ-ի մասին. News.am
826 դիտում
11:39 01-04-2024
Դատախազության աշխատանքից լիովին գոհ և ավելի շուտ գոհ է ՀՀ քաղաքացիների 39%-ը
Այս բաժնից
2401 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
3067 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2575 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում