3011 դիտում
10:21 18-04-2017
Արա Աբրահամյանի Հայաստան գալը դեռ որոշված չէ. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր ծննդյան 60-ամյակը մեծ շուքով է տոնել Ռուսաստանում։ Արդյո՞ք ԱՄՆ-ից Ռուսաստան գալով՝ իր մասին հիշեցնելով՝ Արա Աբրահամյանը նորից ցանկություն է հայտնում Հայաստանի քաղաքական և բիզնես դաշտ վերադառնալ։
Այս տեղեկությունները փորձեցինք ճշտել Ռուսաստանի հայերի միության նախագահի տեղակալ Վլադիմիր Ադայանից, բայց ապարդյուն։
«Իրավունքին» հաջողվեց կապ հաստատել նրա օգնական Արթուրի հետ։ Վերջինից պարզեցինք, որ Արա Աբրահամյանն առողջական խնդիրներ չունի։ «ԱՄՆ գնացել էր ընդամենը ստուգվելու»,-հստակեցրեց ՌԴ հայերի միության նախագահի տեղակալի օգնականը։
Ինչ վերաբերում է Հայաստան գալուն, բիզնես ծրագրեր կյանքի կոչելուն, օգնականի խոսքով՝ Հայաստան գալը դեռ որոշված չէ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2823 դիտում
16:58 19-03-2015
Պուտինի երևանյան այցի օրը դեռ որոշված չէ. Դ. Պեսկով
3686 դիտում
10:34 01-12-2016
Տիգրան Կարապետյանը կմասնակցի ընտրություններին, բայց դեռ որոշված չէ, թե որ ուժերի հետ. «Ժամանակ»
2127 դիտում
11:45 27-04-2019
Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցը դեռ որոշված չէ. Դատախազի խորհրդականի պարզաբանումը
Այս բաժնից
1174 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
958 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»