2196 դիտում
11:45 27-04-2019
Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցը դեռ որոշված չէ. Դատախազի խորհրդականի պարզաբանումը
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հերքելով լրատվամիջոցներում տարածվող լուրերը Միհրան Պողոսյանի արտահանձնման վերաբերյալ։
«Հարգելի լրատվամիջոցներ, խնդրում եմ ուշադիր ընթերցել ապրիլի 23-ի իմ ստատուսը եւ հղում կատարելու դեպքում մեջբերում անել բառացի։ Այնտեղ խոսվում է էքստրադիցիայի հարցը քննարկելու նպատակով ՌԴ դատարանի կողմից Միհրան Պողոսյանին 40 օրով կալանքի տակ վերցնելու միջնորդությունը բավարարելու մասին։ Այս խնդրի առնչությամբ դրանից հետո որեւէ այլ տեղեկատվություն իմ կողմից չի տրվել»,-գրել է նա:
Նշենք, որ օրեր առաջ, երբ դեռ Միհրան Պողոսյանը չէր դիմել ՌԴ իշխանություններին քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով, Գոռ Աբրահամյանը գրել էր հետեւյալը. «Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ եւ ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում այսօր ՌԴ դատարանի կողմից բավարարվել է ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով կալանավորելու Միհրան Պողոսյանին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով»:
Նմանատիպ նյութեր
2094 դիտում
14:31 02-05-2019
Դանդաղում չի եղել․ Արթուր Դավթյանը՝ Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացի մասին. Tert.am
5723 դիտում
17:55 15-04-2019
Ո՞ւր է Միհրան Պողոսյանին վերագրվող 800 մլն դոլարը. Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել
Այս բաժնից
484 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց