211652_close_icon
views-count2826 դիտում article-date 16:58 19-03-2015

Պուտինի երևանյան այցի օրը դեռ որոշված չէ. Դ. Պեսկով

Հնարավոր է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան այցելի ապրիլի 20-ից հետո: Այս պահին հստակեցվում է այցի ժամկետը: Լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: Վերջինս հաստատել է, որ Պուտինի երևանյան այցը նախապատրաստվում է և երբ հստակեցվի այցի օրը, այդ մասին Կրեմլը տեղյակ կպահի ԶԼՄ-ներին:

Նմանատիպ նյութեր