5507 դիտում
10:27 19-04-2017
Զարուհի Փոստանջյանի կուսակցության հովանավորը մոսկվաբնակ միլիարդատեր է. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» օրաթերթի հավաստի աղբյուրների վկայությամբ` Զարուհի Փոստանջյանի և նրա նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցության հովանավորը մոսկվաբնակ միլիարդատեր, «Ռուցոգ ինվեստ» շինարարական հոլդինգի սեփականատեր Ռուբեն Ցոլակի Գրիգորյանն է:
Նրան է պատկանում անհամար թվով անշարժ գույք Մոսկվայում` բնակելի շենքեր, հյուրանոցներ, հսկայական տարածքներով ավտոկայանատեղիներ և այլն: Նրա սեփականությունն են «Օլիմպիկ պլազան», «Նիկոլսկայա պլազան», «Երոպկինսկի-16»-ը և այլ առևտրային օբյեկտներ:
Ըստ «Forbes»-ի՝ Գրիգորյանի միայն «Նիկոլսկայա պլազա» առևտրի կենտրոնը գնահատվում է մինչև 250 միլիոն դոլար:
Ռուբեն Ցոլակովիչը հայտնի է նաև իր հայկական ինտերակտիվ թանգարանով, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած «Ազգերի մշակույթի թանգարանով», որը բացվեց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով: Սակայն հայ եկեղեցու հետ նա խնդիր ունեցավ… և թանգարանը փակվեց:
Ռուբեն Գրիգորյանը մշտապես խնդիրներ ունի բնապահպանական և ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպությունների հետ: Իսկ ճարտարապետական ազգային արժեքներին հետևող «Արխնադզոր» ՀԿ-ն մշտապես բողոքի ակցիաներ է կազմակերպում նրա դեմ՝ համարելով, որ «Ռուցոգը» ոչնչացնում է ազգային արժեքները:
Դեռևս անցյալ տարվանից, «Փաստի» տվյալներով, Զարուհի Փոստանջյանը համագործակցում է Գրիգորյանի հետ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
9707 դիտում
10:15 13-05-2017
Տգեղ է, ինքն իրեն է վնասում միայն. Անահիտ Բախշյանը՝ Զարուհի Փոստանջյանի մասին. «Փաստ»
12872 դիտում
09:17 01-08-2018
Զարուհի Փոստանջյանի քվեները, ըստ հարցումների, կարող են տատանվել 1,5-2,5 տոկոսի միջակայքում․ «Փաստ»
51969 դիտում
09:00 14-01-2014
Զարուհի Փոստանջյանի և Ստյոպա Սաֆարյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել. Իրավունք
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»