211652_close_icon
views-count3069 դիտում article-date 15:07 19-04-2017

ԵԼՔ-ի անդամները հյուրընկալել են ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիին և Քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեա Խալուպովային

Այսօր՝ ապրիլի 19-ին ԵԼՔ դաշինքի Կենտրոնական գրասենյակում Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել են ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկիին և Քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեա Խալուպովային։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել դաշինքի Մամուլի հետ կապերի բաժինը։ Դեսպանը շնորհավորել է ԵԼՔ դաշինքի անդամներին խորհրդարանական ընտրություններում արդյունավետ, հետևողական աշխատանքի և գրանցած հաջողությունների համար։ Հանդիպման ընթացքում ԵԼՔ դաշինքի առաջնորդներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը ներկայացրել են իրենց կարծիքը և գնահատականները նախորդ ընտրությունների վերաբերյալ և քննարկել առաջիկա՝ Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստական մի շարք հարցեր։

Նմանատիպ նյութեր