4217 դիտում
09:15 22-04-2017
Պետք է կարողանալ և հասնել նրան, որ Իրանի հետ սեղանի շուրջ նստենք՝ առանց Ռուսաստանի. «168 ժամ»
«168 ժամ» թթերը գրում է. ««Սա շատ իրատեսական ծրագիր է։ Ցանկացած պրոյեկտ իրատեսական է, երբ դրանում հստակ շահեր կան, Իրանի և Հայաստանի համար Եվրոպա դուրս գալու շահն ակնհայտ է, շահը կա ու կա, դրա կողքին մնում է, որ նաև կամք դրսևորվի ոչ միայն՝ Եվրոպայի, այլև՝ Եվրասիական տնտեսական շուկա դուրս գալու ուղղությամբ»,- «168 ժամ» թերթի թղթակից հետ զրույցում այս մասին է ասել Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր, իրանահայ վերլուծաբան Մովսես Քեշիշյանը՝ անդրադառնալով Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքի իրատեսականության հարցին։
Քեշիշյանը նշել է, որ այս և ռազմավարական նշանակություն ունեցող այլ հարցերում ՀՀ իշխանություններն անկախ ներքին և արտաքին քաղաքականություն պետք է վարեն։ Ըստ նրա՝ այս հարցում կա ռուսական ազդեցություն։
«Պարզ է, որ Ռուսաստանը գերտերություն է, իր շահերն ու ազդեցությունն ունի տարածաշրջանում, հատկապես՝ հաշվի առնելով այն տնտեսական մենաշնորհները, որոնք ունի Հայաստանում։ Այստեղ Հայաստանի քաղաքականությունն է կարևոր, պետք է գոնե միջին հասկացողության անկախություն ձևավորվի Հայաստանում, որից Հայաստանը և՛ կհզորանա, և՛ ավելի կհարգվի ոչ միայն՝ ռուսի, ամերիկացու, իրանցու կողմից։
Ի վերջո, պետք է կարողանալ և հասնել նրան, որ Իրանի հետ սեղանի շուրջ նստենք՝ առանց Ռուսաստանի, առանց ռուսական քաղաքականությունն առաջ մղելու, և մասնավորապես՝ պետք է դա անել Պարսից ծոցը Սև ծովին կապող ծրագրի հարցում։ Դա դրական կլինի ինչպես՝ հայ-իրանական, այնպես էլ՝ հայ-ռուսական հարաբերությունների համար»,- նման տեսակետ է հայտնել Մովսես Քեշիշյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
926 դիտում
12:37 20-07-2022
Պետք է կարողանալ ընդունել սխալներն ու թերությունները, ճիշտ հետևություններ անել․ Ռուբեն Հակոբյան
Այս բաժնից
727 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
961 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2278 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ