4383 դիտում
12:09 23-04-2017
ԱԻՆ-ում հյուրընկալել են Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներին
Երեկ՝ ապրիլի 22-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հյուրընկալել էր Հայաստանի ամերիկյան համալսարանի մի խումբ ուսանողների՝ նույն համալսարանի դասախոս Ա. Ավետիսյանի գլխավորությամբ:
Այցի նպատակն էր ծանոթանալ ՀՀ ԱԻ նախարարության գործունեությանը, կառուցվածքին, ինչպես նաև արտակարգ իրավիճակների դեպքում ազդարարման, արձագանքման և մշտադիտարկման գործընթացները համակարգող ստորաբաժանումների աշխատանքին:
ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Գրիգորյանի ուղեկցությամբ ուսանողները շրջեցին նախարարության երկրորդ մասնաշենքում: Ն. Գրիգորյանն ուսանողներին ներկայացրեց ԱԻ նախարարության կառուցվածքը, գործունեության ուղղություններն ու դերը բնակչության պաշտպանության համակարգի զարգացման գործում: ՓԾ տնօրենի տեղակալն անդրադարձավ նաև Սպիտակի երկրաշարժից քաղած դասերին, ԱԻՆ ձեռքբերումներին, աղետների ռիսկերի կառավարման անհրաժեշտությանը և այդ հարցում Հյոգոյի ու Սենդայի գործողությունների ծրագրերի ունեցած դերակատարությանը:
-Սպիտակի երկրաշարժը փոխեց ամեն ինչ, փոխվեց նաև համաշխարհային քաղաքականությունը: Այսօր արդեն թիվ մեկ խնդիրն աղետների ռիսկի կառավարումն է, առանց որի և առանց դիմակայունության հզորացման չի կարող կայուն զարգացում լինել,-նշեց Ն. Գրիգորյանը:
Ուսանողները եղան նաև նախարարության՝ նորագույն սարքավորումներով հագեցած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, որտեղ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը նրանց ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, կառուցվածքը, ազդարարման, արձագանքման և մշտադիտարկման լայն հնարավորություններն ու «911» ծառայության առաքելությունը: Անդրադառնալով ՃԿԱԿ ստորաբաժանումների գործառույթներին՝ Հ. Խանգելդյանը կարևորեց ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ կենտրոնի համագործակցության դերը՝ հատկապես արտակարգ իրավիճակներում:
Ուսանողներին հետաքրքրող հարցերին ՃԿԱԿ պետ Հ. Խանգելդյանը տվեց սպառիչ պատասխաններ: Հանդիպման վերջում ուսանողները ցանկություն հայտնեցին, որ ԱԻ նախարարություն ճանաչողական այցերը կրեն շարունակական բնույթ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1126 դիտում
19:59 21-11-2023
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հյուրընկալել է Վանաձորի պետական համալսարանի ուսանողներին
934 դիտում
19:44 10-06-2024
Պարույր Հովհաննիսյանը հյուրընկալել է Փարիզի քաղաքական գիտությունների համալսարանի ուսանողներին
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»