211652_close_icon

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հյուրընկալել է Վանաձորի պետական համալսարանի ուսանողներին

views-count1231 դիտում article-date 19:59 21-11-2023
Նոյեմբերի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հյուրընկալել է Վանաձորի պետական համալսարանի «Իրավագիտության»  բաժնի երկրորդ և երրորդ կուրսի ուսանողներին։ Ուսանողներին և դասախոսական կազմին ողջունել են ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, ԿԸՀ անդամներ Սիլվա Մարկոսյանը և Ժիրայր Կարապետյանը։

ԿԸՀ անդամները նախ ներկայացրել են ընտրական համակարգերի պատմական էվոլյուցիան, ապա պատասխանել ներկաների հարցերին։ Ուսանողներն ընտրական գործընթացի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերն են հղել ԿԸՀ անդամներին թե՛ նախկին, թե՛ ներկայիս ընտրությունների վերաբերյալ։

Այցը կազմակերպել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ն՝ «Freedom House» կազմակերպության  աջակցությամբ՝ «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի առաջմղում» ծրագրի շրջանակներում:

Նմանատիպ նյութեր