66541 դիտում
18:44 23-04-2017
Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում ու նրա հարակից բակում ասեղ գցելու տեղ չկար. հավատացյալներին բաժանվեց օրհնված մատաղ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 23-ին, բարի ավանդույթի համաձայն՝ տարիներ շարունակ Շուրիշկանի Հրաշագործ ավետարանը Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանից բերվում է Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի՝ Կրկնազատկի տոնին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն նվիրած է մեր Տիրոջ Հրաշափառ Հարությանը հաջորդող կիրակի օրվան՝ Կրկնազատկի տոնին:
Այս տարի ևս Շուրիշկանի ավետարանը բերվեց Սուրբ Գևորգ եկեղեցի՝ ընդունված կարգի համաձայն, պատարագ մատուցվեց , բազմաթիվ հավատացյալներ օրհնություն ստացան հրաշագործ ավետարանից, այնուհետև ժողովրդին բաժանվեց օրհնված մատաղ:
Եկեղեցու հոգևորականները հավատացյալներին ցանկացան՝ ասելով. «Թող Աստված օրհնի բոլորին, ուժ ու բարօրություն տա»:
Պատարագը մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն, Տեր Զաքարյան Ծայրագույն վարդապետ Բաղումյանը:
Եկեղեցում հավատացյալների հետ հոգևոր թեմաների և օրվա խորհդրի մասին զրույցներ ունեցան նաև Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը և Տեր Գարեգին քահանա Արսենյանը:
Այսօրվա միջոցառմանը ներկա էր նաև 2017 թ.-ի Խաչի կնքահայր, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Վարդանյանը:
Ֆոտոլրագորղը հայտնում է նաև, որ ոչ միայն եկեղեցու ներսում, այլև նաև դրուսում ու հարակից տարածքում ասեղ գցելու տեղ չկար:
Հավատացյալները այնքան շատ էին, որ հոգևորականները դրսում էին նաև հավատացյալներին հայտնում օրվա խորհուրդը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 388+
388+