11475 դիտում
15:14 28-10-2017
Բանակ-հասարակություն կապը սկսում է ընտանիքի հետ զինծառայողի կապի արդյունավետությունից. Վիգեն Սարգսյանը՝ զինվորներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Արդեն հինգերորդ տարին անընդմեջ սահմանամերձ գոտիներում ծառայող երեւանաբնակ զինծառայողների ծնողները հնարավորություն են ստանում այցելելու զորամասերում ծառայող իրենց զավակներին: Հերթական այս այցին, հարավարեւելյան սահմանամերձ զորամասերից մեկն ուղեւորվող ավտոբուսով, ծնողների հետ միասին մեկնեցին նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Անցած հինգ տարիներին ձեւավորված բարի ավանդույթի համաձայն՝ մինչ զորամասեր մեկնելը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծնողների հետ միասին նախ այցելել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի եւ մոմեր վառել:
Այնուհետ Երեւանի քաղաքապետը եւ ՀՀ պաշտպանության նախարարը ծնողների հետ միասին այցելել են զորամասերից մեկը, որտեղ նախ ծաղիկներ են խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի կինսադրու առջեւ եւ հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, առանձնակի կարեւորելով զինծառայողների ծնողների այս այցերի կազմակերպումը, մեկ անգամ եւս վստահեցրել է, որ այն լինելու է շարունակական:
«Մենք տարին երկու անգամ մեր զինվորների ծնողների համար կապահովենք այցելությունները զորամասեր, որ գան եւ տեղում ծանոթանան իրենց զինվոր որդիների ծառայության պայմաններին: Առիթն օգտագործելով՝ կրկին իմ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ պաշտպանության նախարարին, Արցախի պաշտպանության բանակին եւ սպայական ողջ անձնակազմին՝ մեր այս ծրագիրը պատշաճ իրականացնելուն աջակցելու համար: Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել ձեզ, սիրելի ծնողներ, որ դաստիարակել եք արժանավոր զավակներ, ովքեր մեծ պատվով ու պատասխանատվությամբ են ծառայում հայրենիքին: Մեր զինվորներին մաղթում եմ խաղաղ ծառայություն եւ բարի վերադարձ իրենց օջախներ», - նշել է քաղաքապետը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ իր հերթին, ողջունելով զինվորներին ու նրանց ծնողներին, առանձնակի կարեւորել է ծրագրի կյանքի կոչումն ու համոզմունք հայտնել, որ այն կարեւոր դերակատարում ունի բանակ-հասարակություն կապի ամրապնդման հարցում:
«Շատ ուրախ եմ, որ արդեն ավանդույթ է դարձել Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնած այս ծրագիրը, եւ հաճելի է արձանագրել, որ գնալով այն ընդլայնվում է եւ ավելի շատ ծնողներ են կարողանում, առիթն օգտագործելով, հենց տեղում ծանոթանալու իրենց որդիների ծառայության պայմաններին, շփվելու իրենց տղաների, իսկ իրականում մեր հայրենիքի պաշտպանների հետ: Այսօր այդ ավանդույթը սկսում է կյանք առնել նաեւ ՀՀ մարզերում: Իրականում բանակ-հասարակություն կապը սկսում է ընտանիքի հետ զինծառայողի կապի արդյունավետությունից: Մենք, իրոք, շնորհակալ ենք ձեր ծնողներին այն դաստիարակության համար որով դուք զորակոչվել եք հայկական բանակ», - նշել է Վիգեն Սարգսյանը:
Հանդիսավոր արարողության ժամանակ լավագույն զինծառայողներն արժանացել են Երեւանի քաղաքապետի շնորհակալագրերի:
Զինվոր որդիների հետ հանդիպումը, որքան սպասված, նույնքան էլ հուզիչ էր: Շնորհակալություն հայտնելով սոցիալական նշանակություն ունեցող կարեւոր այս ծրագրի շարունակականությունն ապահովելու համար՝ ժամկետային զինծառայողների ծնողները նշել են, որ իրենց յուրաքանչյուր այցն իսկապես ավելի է ոգեւորում ու քաջալերում իրենց զինվոր որդիներին:
Հիշեցնենք, որ հերթական այս այցի շրջանակում ծրագրից օգտվել են երեւանաբնակ ժամկետային զինծառայողների ավելի քան 1600 ծնողներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
4090 դիտում
13:34 25-04-2017
«Ազգ֊Բանակ» գաղափարի իրագործման նպատակը բանակ-հասարակություն անքակտելի կապի արմատավորումն է. ՀՀ վարչապետ
1365 դիտում
20:42 18-07-2014
Բանակ-հասարակություն կապն ամրապնդվում է
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից