3248 դիտում
17:27 25-04-2017
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Հունաստանում
Ապրիլի 19-ին, 23-ին և 24-ին Հունաստանի մի շարք քաղաքներում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ:
Ապրիլի 19-ին Աթենքի «Պարնասոս» համերգասրահում Կոմիտասի երգերի կատարմամբ հանդես եկավ Գյուրջիև ժողովրդական նվագարանների համույթը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, Հունահայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ գերաշնորհ տեր Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանեանը, Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչներ, հայ համայնքի բազմաթիվ անդամներ:
Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիմնական միջոցառումը կազմակերվեց ապրիլի 23-ին Աթենքի «Պալլաս» թատերասրահում, որին ներկա էին Հունաստանում ՀՀ դեսպանը, Հունաստանի Հայ առաքելական, կաթոլիկ և բողոքական եկեղեցիների առաջնորդները, Հունաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանականներ, Հունաստանում հավատարմագրված դեսպաններ, ռազմական կցորդներ, ասորական և պոնտական հասարակական կազմակերպությունների անդամներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, ով իր խոսքում բարձր գնահատեց Հունաստանի և հույն ժողովրդի դերը ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, այնպես էլ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում:
Հունաստանի կառավարության անունից ելույթ ունեցավ արտաքին գործերի փոխնախարար Յանիս Ամանաթիդիսը, ով անդրադարձավ հայ-հունական դարավոր բարեկամությանը, պատմական ընդհանուր ճակատագրին:
Ելույթ ունեցան նաև Ատտիկայի նահանգապետ Ռենա Դուրուն, Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Էլենի Ստամատակին:
Հիմնական բանախոս, Եվրախորհրդարանի փոխխոսնակ Դիմիտրիս Պապադիմուլիսի խոսքը նվիրված էր 1987թ.-ի հունիսի 18-ին Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ընդունված բանաձևի 30-ամյակին:
Միջոցառմանը հաջորդեց քայլերթ և պատվո պահակախմբի ներկայությամբ ՀՀ դեսպանության, Հունաստանի կառավարության, խորհրդարանի, Ատտիկայի մարզպետարանի, Աթենքի քաղաքապետարանի և հունահայ համայնքի կողմից ծաղկեպսակների զետեղման արարողություն:
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 23-ին Սալոնիկ քաղաքի Մակեդոնական ուսումնասիրությունների կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում, որին ելույթով հանդես եկան և թուրքական ժխտողականությունը դատապարտեցին Մակեդոնիայի և Թրակիայի տարածաշրջանում վարչապետի ներկայացուցիչ Մարիա Կոլյա-Ցարուխան, Կենտրոնական Մակեդոնիայի նահանգապետ Ապոստոլու Ձիձիկոստան, Սալոնիկի փոխնահանգապետ Պարասկևի Պատուլիդուն, Սալոնիկի քաղաքապետ իոաննիս Բուտարիսը, հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառմանն ընթերցվեց նաև ՀՀ դեսպանի ուղերձը:
«Հայոց Ցեղասպանության միջազգային հանցագործությունը և ժխտման վտանգները» դասախոսությամբ հանդես եկավ հիմնական բանախոս, Աթենքի համալսարանի թուրքական և ժամանակակից ասիական ուսումնասիրությունների բաժնի պրոֆեսոր Իոաննիս Մազին:
Միջոցառմանը հետևեց քայլարշավ Սալոնիկի կենտրոնական պողոտայով դեպի Անհայտ զինվորի հուշարձան: Պատվո պահակախմբի ներկայությամբ ՀՀ դեսպանության, հունական կառավարության, նահանգային իշխանությունների, հունական 3-րդ բանակի հրամանատարության և հայ համայնքային կազմակերպությունների կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին Անհայտ զինվորի հուշարձանին:
Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում անցկացվեց Հունաստանի Քսանտի քաղաքում, որին ելույթներով հանդես եկան Քսանտիի փոխնահանգապետ Զագնաֆերիս Կոստանդինուսը, Քսանտիի քաղաքապետ Խարալամբոս Դիմարխոպուլոսը: Ընթերցվեց ՀՀ դեսպանի ուղերձը:
Միջոցառման հիմնական բանախոս, Եվրապատգամավոր Նիկոս Անդրուլակիսը հանդես եկավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասախոսությամբ:
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն տեղի ունեցավ Աթենքի «Զանգակ» հուշակոթողի մոտ:
Միջոցառումը մեկնարկեց Հունահայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ գերաշնորհ տեր Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանեանի գլխավորությամբ Հայ առաքելական, կաթոլիկ և բողոքական եկեղեցիների հոգևոր հայրերի գոհաբանական աղոթքով:
Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին և հուշակոթողին ծաղկեպսակ դրեցին ՀՀ դեսպանն Ֆադեյ Չարչօղլյանը և Նեա Զմիրնիի քաղաքապետ Ստովրոս Ցուլակիսը:
Միջոցառումն անցավ Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի հայ կուրսանտների մասնակցությամբ:
Նմանատիպ նյութեր
2020 դիտում
16:31 24-04-2017
Ռումինիայում անցկացվել են Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ
1919 դիտում
11:34 27-04-2017
Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել
3178 դիտում
13:23 27-04-2017
Բրազիլիայում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
775 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
805 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»