20689 դիտում
10:09 26-04-2017
Արտակարգ դեպք Լոռու մարզում. «Փաշիգյուղ» կոչվող հանդամասում հայտնաբերվել է հոշոտված դի
Երեկ՝ ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Արեն Աղաբաբյանը ահազանգել է ոստիկանության Բազումի բաժին և հայտնել, որ քիմիական գործարանի հարևանությամբ գտնվող «Փաշիգյուղ» կոչվող հանդամասում ինքնությունը չպարզված անձի հոշոտված դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարապետյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կարգադրությամբ ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ դին ամբողջովին եղել է հոշոտված և անճանաչելի և այս պահին ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ դիակի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Աղաբաբյանն աշխատում է «Հայանտառ» ՊՈԱԿ Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1864 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)