«Օսասունայի» մարզիչ. Մեսիին չեզոքացնելու համար անհրաժեշտ են ձեռնաշղթաներ և ատրճանակ
«Օսասունայի» գլխավոր մարզիչ Պետեր Վասիլևիչը` Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Բարսելոնայի» հետ խաղից առաջ կարծիք է հայտնել, թե ինչպես կարելի է խաղալ Լիոնել Մեսիի դեմ:
«Ես արդեն ասել եմ, որ Մեսիի դեմ խաղալու համար մեզ կոնկրետ պլան է պետք, և խաղացողներն ասացին, դրա համար անհրաժեշտ են ձեռնաշղթաներ և ատրճանակ:
Մեսին կարող է խաղում չերևալ, բայց հետո միացնում է շարժիչը և 10 րոպեում անում այն, ինչ նա միշտ է անում:
Պետք է «Բարսելոնայի» դեմ պայքարել առանց վախի: Գիտենք, թե ինչ մակարդակի դիմադրության ենք հանդիպելու: Գիտեմ, որ կատալոնացիներրը շատ լավ են խաղում, այժմ նրանց մոտ դրական դինամիկա է:
Նրանք վերադարձել են չեմպիոնական մրցավազք և չեն կարող սայթաքել իրենց երկրպագուների աչքի առջև: Հասկանում եմ, որ մեր համար շատ ծանր է լինելու», ասել է Վասիլևիչը:
Խաղը կկայանա այսօր` Երևանի ժամանակով 21:30-ին: