211652_close_icon
views-count3022 դիտում article-date 20:13 26-04-2017

Արվեստը՝ հանուն խաղաղության. Արցախը բաց է բոլոր նրանց համար, ովքեր գալիս են արարելու

Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է «Արվեստը հանուն խաղաղության» (Arts for Peace) խորագրով միջազգային նոր նախագծի մեկնարկի մասին: Նախագծի գեղարվեստական ղեկավարն է իտալացի դաշնակահար, դիրիժոր, Արցախում պատանի երաժիշտների «ՏՆՋՐԵ» միջազգային փառատոնի մասնակից և պաշտոնական նվագակցող (2013, 2015թթ.) Լուկա Ֆերինին, ով պատրաստակամություն է հայտնել իր նպաստը բերելու Արցախում մշակույթի զարգացմանը, մշակութային նոր կապերի ստեղծմանն ու ամրացմանը, արվեստի միջոցով խաղաղության ամրապնդմանը: Ծրագրի մեկնարկը կտրվի ապրիլի 27-ին ժամը 17:00-ին Շուշիում՝ Լուկա Ֆերինիի, սլովենացի ջութակահար Չրտոմիր Շիշկովիչի, կլարնետահար Յոժե Կոտարի և բելգիացի թավջութակահար Սևակ Ավանեսյանի համատեղ համերգով: Ապրիլի 30-ին` ժամը 18:00-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում կայանալիք համերգին հյուրերին կմիանան արցախցի երիտասարդ երաժիշտները: Համերգներին կներկայացվեն հայտնի դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Նախագծի շրջանակներում` ապրիլի 28-29-ը Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում կանցկացվեն ջութակի և կլարնետի վարպետության դասեր: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 097 24 15 45 հեռախոսահամարով: [b]Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր