4595 դիտում
16:23 19-10-2018
Արվեստը հանուն խաղաղության․ ֆոլկլյոր պարի միջազգային փառատոն Հայաստանում
«Ապագայի կամուրջներ» կրթամշակութային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող «Արվեստը հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում 2018 թ-ի հոկտեմբերի 19-31-ը կկայանա «Մշակութային դեսպան» ֆոլկլյոր (ազգագրական) պարի միջազգային փառատոնը։
Խաղաղասիրական ուղղվածությամբ այս նախաձեռնության գերնպատակն է՝ արվեստի, մշակույթի և, հատկապես, պարարվեստի միջոցով միջմշակութային երկխոսություն ամրապնդել և նոր կապեր զարգացնել՝ Հայաստանի և այլ երկրների միջև, կարևորել և արժևորել մշակութային դիվանագիտության դերը՝ համընդհանուր խաղաղապահության գործում։
Որպես առաջինը իր տեսակի մեջ՝ փառատոնը մրցութային չէ և այս տարի փառատոնին հրավիրված են մենապարողներ՝ Սլովակիայից, Սերբիայից, Ռումինիայից, Հունաստանից, Վրաստանից և Աֆրիկայից։ Հայաստանը կներկայացնի «Սասնա ծռեր» ազգագրական պարային համույթը։
Փառատոնը անց է կացվելու Երևանում և ՀՀ 5 մարզերում, որտեղ հանդիպումներ և համատեղ վարպետաց դասեր կկազմակերպվեն արտերկրից ժամանած արտիստների և ՀՀ մարզերի պարողների, մշակութային խմբերի և արվեստասեր բնակչության մասնակցությամբ։
Փառատոնի՝ «Պարում ենք Նոյի երկրում» խորագիրը կրող գալա-համերգը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին, ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
Նմանատիպ նյութեր
1546 դիտում
12:47 13-08-2021
Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի ժամանակակից պարի միջազգային փառատոն
3019 դիտում
20:13 26-04-2017
Արվեստը՝ հանուն խաղաղության. Արցախը բաց է բոլոր նրանց համար, ովքեր գալիս են արարելու
3997 դիտում
22:06 25-09-2015
Գաֆեսճյան քանդակների պարտեզում տեղի կունենա «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոն
Այս բաժնից
775 դիտում
16:14 31-10-2024
Կեղծ ստվերի դեմ չեք պայքարում, ձեր գրպանի պարունակությունն ավելացնելու համար եք պայքարում. Aravot.am
553 դիտում
15:59 31-10-2024
Հարցման արդյունքներով ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ՀՀ անկախության ճշգրիտ օրը չգիտի. Փաշինյան
649 դիտում
15:50 31-10-2024
Մարդիկ անհամբեր են ու դրա մեջ ագրեսիվության տարրեր կան. ու նրանք ճիշտ են. Փաշինյան