Նյու Յորքում մահացել է «Գառների լռությունը» հայտնի ֆիլմի ռեժիսոր Ջոնաթան Դեմեն
Ամերիկացի կինոռեժիսոր Ջոնաթան Դեմեն, ով հայտնի է իր «Գառների լռությունը» (The Silence of the Lambs, 1990 թ.) մարտաֆիլմով, այսօր՝ ապրիլի 26-ին, մահացել է Նյու Յորքում՝ 73 տարեկան հասակում: Այս մասին հյատնում է RBC-ն:
Կինոռեժիսորի մահվան պատճառ է դարձել կերակրափողի քաղցկեղն ու սրտի հիվանդությամբ պայմանավորված բարդությունները:
Նշենք, որ «Գառների լռությունը» մարտաֆիլմը` Ջոդի Ֆոսթերի և Էնթոնի Հոփքինսի գլխավոր դերակատարմամբ, արժանացել է 5 «Օսկար» մրցանակի: Դեմեն նույնպես «Օսկարի» դափնեկիր է դարձել «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում: