211652_close_icon
views-count2175 դիտում article-date 15:33 27-04-2017

Եվրոպայի խորհուրդը Ռուսաստանին մեղադրել է Ինտերպոլը քաղաքական հետապնդումների համար օգտագործելու մեջ

Եվրոպացի խորհրդարանականները Ռուսաստանն ու Իրանը այն պետությունների շարքին են դասել, որոնք չարաշահում են Ինտերպոլի «կարմիր ծանուցումները»՝ իրենց քաղաքական հակառակորդներին ձերբակալելու նպատակով։ Այդ մասին նշված է Եվրոպայի խորհրդի ընդունած բանաձևում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։ Նշվում է, որ վերջին տարիներին Ինտերպոլը և նրա «կարմիր ծանուցումների» համակարգը ոչ պատշաճ է օգտագործվել որոշ անդամ պետությունների կողմից, որպեսզի ճնշվի խոսքի իրավունքը։ Մասնավորապես, եվրոպացի խորհրդարանականները նշում են Ղազախստանի էներգետիկայի նախկին նախարար Մուհթար Աբլյազովի գործը, ում մեղադրում են պետական «ԲՏԱ Բանկ»-ից միլիարդավոր դոլարներ յուրացնելու մեջ։ Նա ավելի քան 3 տարի է անցկացրել բանտում ֆրանսիական իշխանությունների կողմից ձերբակալվելուց հետո, սակայն Ֆրանսիան հրաժարվել է արտահանձնել նրան, մինչև որ փաստաբանը կարողացավ ապացուցել, որ վերջինիս նկատմամբ քաղաքական հետապնդում էր իրականացվում։

Նմանատիպ նյութեր