211652_close_icon
views-count3564 դիտում article-date 14:10 27-04-2017

Աշխատանքային օրենսգիրքն արմատական փոփոխությունների կարիք ունի. Կարեն Կարապետյան

Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ու արդարադատության նախարարին հանձնարարական տվեց Կառավարության աշխատակազմ կներկայացնել Աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխությունների նախագիծ կամ նոր օրենսգրքի նախագիծ: «Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ նախագիծ է ներկայացվել Կառավարությանը, որոնք կոչված են թեթևացնել վարչական բեռը գործատուների համար: Այդ նախագծերի քննարկումները ցույց տվեցին, որ թեև իրենք պարունակում են խիստ անհրաժեշտ կարգավորումներ, սակայն խնդիրը շատ ավելի խորքային է, և Աշխատանքային օրենսգիրքն արմատական վերանայման կարիք ունի»,- ասաց վարչապետը: ՀՀ վարչապետը աշխատանքի և սոցիալական հարցերի և արդարադատության նախարարներին հանձնարարեց ստեղծել համատեղ աշխատանքային խումբ և իննամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխությունների նախագիծ կամ նոր օրենսգրքի նախագիծ, որը համահունչ կլինի կառավարության կողմից որդեգրած ծրագրին ու ժամանակակից եվրոպական մոտեցումներին: «Պետք է արագացնել արդեն մշակված օրենսդրական նախագծերի ընդունումը, որպեսզի այս 9 ամսվա ընթացքում արձանագրենք շոշափելի առաջընթաց նշված ուղղությամբ»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Նմանատիպ նյութեր