1968 դիտում
15:59 27-04-2017
«Ապրեցնենք հային, որ ապրի Հայաստանը». Տնակներում ապրող ևս 2 ընտանիքներ բնակարանների տեր դարձան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
«Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով, Միացյալ Նահանգներից «Հայրենիք միություն» կազմակերպության անմիջական օժանդակությամբ, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, այս անգամ էլ տնօրհնյաց արարողություններ կատարվեց Սանկտ Պետերբուրգ թաղամասի տնակներից մեկում բնակվող բազմազավակ Մկրտչյան և Բազում թաղամասի թիթեղաշեն տնակում բնակվող Մարգարյան-Հովասափյան ընտանիքների նոր գնված բնակարաններում: Բարեգործական ծրագրի 12-րդ բնակարանը գնվեց Մկրտչյան ընտանիքի համար Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 129 շենքի թիվ 2 հասցեում և 13-րդ բնակարանը` Մարգարյան-Հովասափյան ընտանիքի համար Վանաձոր քաղաքի Չերկասի 4 շենքի թիվ 20 հասցեում:
Մկրտչյան ընտանիքը, որտեղ երիտասարդ ամուսիններից և տատիկից զատ ապրում են նաև վեց երեխաներ, 20-ից ավել տարիներ բնակվել են անմարդկային, տարրական հիգիենայից զուրկ պայմաններում: Ընտանիքի հայրը` Արմենը, ծառայում էր Արցախում՝ որպես պայմանագրային զինվորական, սակայն ապրիլյան պատերազմի ընթացքում ձնափլվածքի տակ է մնացել Քարվաճառի սարերում և ծանր հոգեբանական ապրումների արդյունքում ձեռք բերել խնդիրներ: Այժմ նա օրավարձով աշխատում է որպես բանվոր: Այս ընտանիքի համար բնակարան գնվեց ամերիկահայ Սամուել և Ազնիվ Գարայ ամուսինների նվիրատվությամբ:
Մարգարյան-Հովասափյան ընտանիքում ապրում են երիտասարդ ամուսիններ` իրենց 3 աղջիկների հետ: Ընտանիքի հայրը թեպետ ունեցել է ժամանակավոր աշխատանք, սակայն տնակային ծանր պայմանները մշտապես արգելք են եղել նրանց նորմալ, մարդկային ապրելակերպին: Այս ընտանիքի համար բնակարան գնվեց ամերիկահայ Սարգիս և Ալիս Սեթյան ամուսինների կողմից նվիրաբերված գումարով:
Մարգարյան-Հովասափյան ընտանիքի անդամները, որ մկրտված չէին, Սեպուհ Սրբազանի առաջարկով, օրերս մկրտությամբ որդեգրվեցին Մայր Եկեղեցուն:
«Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով մոտ օրերս չորս ընտանիք ևս կտոնեն բնակարանամուտ: Բնակարանները արդեն գնվել են մարզի Բովաձոր համայնքում` Հարությունյան ընտանիքի, Լեջանում` Անտոնյան, Օձունում` Սոխակյան և Ալավերդիում` Գրիգորյան ընտանիքների համար. առաջիկայում նրանց նոր բնակարաններում ևս կկատարվեն տնօրհնյաց արարողություններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1311 դիտում
21:30 11-02-2021
Շիրակի մարզի տնակներում ապրող նպաստառու ընտանիքներն աջակցություն կստանան
883 դիտում
12:52 12-05-2021
2,5 տարում տնակներում ապրող որևէ ընտանիք բնակարան չի ստացել․ Արսեն Բաբայան
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»