1227 դիտում
16:50 27-04-2017
«Դիլիջան» ազգային պարկում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Երկրի միջազգային օրվան
2017թ-ի ապրիլի 22 –ին, ՀՀ բնապահպանության նախարարությունը ՀՀ ԳԱԱ ԵԳԻ երկրաբանական թանգարանի հետ համատեղ <<Դիլիջան >> ազգային պարկում իրականացրել են միջոցառում՝ նվիրված Երկրի միջազգային օրվան, որին մասնակցում էին Հայաստանի տարբեր ԲՈՒՀ-երի շուրջ 50 ուսանող-բնապահպաններ, ինչպես նաև մի քանի դպրոցների աշակերտներ և մանկավարժներ:
Միջոցառումը սկսվել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանի ելույթով, ով ողջունել է բոլոր մասնակիցներին և ներկայացրել օրվա խորհուրդը:
Հանդիպումը շարունակվել է ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան մասնագետների մասնակցությամբ էկոկրթական դասընթացով, որի շրջանակներում հարց ու պատասխանի միջոցով քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են օզոնային շերտի հիմնախնդիրը և պաշտպանությունն ուլտրամանուշակագույն ճառագայթներից, ջրային ռեսուրսները, կենսաբազմազանությունը և այլն: Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին բաժանվել են տեղեկատվական գրքույկներ:
Հանդիպումը եզրափակվել է Երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանի ելույթով՝ նվիրված «Ջրի համաշխարհային օրը մշակույթների խաչմերուկում, 2017թ» խորագրով մեկ այլ միջոցառման աշխատանքների ամփոփմանը, որին ևս մասնակցել էին ներկա գտնվող ուսանողները, և հավաստագրերի և հուշանվերների հանձնման արարողությամբ:
Նմանատիպ նյութեր
2915 դիտում
17:43 08-03-2018
Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումներին այս տարի առաջին անգամ միացել էր «UWC Դիլիջան» միջազգային դպրոցը
Այս բաժնից
994 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
997 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ