211652_close_icon

Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումներին այս տարի առաջին անգամ միացել էր «UWC Դիլիջան» միջազգային դպրոցը

views-count3044 դիտում article-date 17:43 08-03-2018
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումներին այս տարի առաջին անգամ միացել էր «UWC Դիլիջան» միջազգային դպրոցը: Ազատության հրապարակում դպրոցի ուսանողների կողմից կազմակերպվել է աշխարհի շատ երկրներում մարտի 8-ին անցկացվող պարային ֆլեշմոբ: Այնուհետ ուսանողները հանդես են եկել անհատական և խմբային երաժշտական ու պարային համարներով: Միջոցառմանը մասնակցել է շուրջ 500 հոգի: Նախաձեռնությանը միացել են նաև տասնյակ քաղաքացիներ, հասարակական կազմակերպություններ և մայրաքաղաքում գտնվող օտարազգի զբոսաշրջիկներ: Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետարանին ընձեռած հնարավորության համար՝ նախաձեռնության կազմակերպիչներն ընդգծել են, որ իրենց համար հնամենի 2800-ամյա Երևանի սրտում նման ծավալի միջոցառման անմիջական մասնակից լինելը անմոռանալի և պատմական իրադարձություն է:

Նմանատիպ նյութեր