21455 դիտում
18:20 27-04-2017
Լոռու մարզում բնակարանային գողությունը վերավորակվել է ավազակային հարձակում հոդվածով. հափշտակել են խոշոր չափի գումար
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաքննություն է սկսվել Վանաձոր քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական վարչությունում նախաքննության ընթացքում պարզվել է, որ հունվաի 24-ին 56-ամյա Էդվարդ Սարիբեկյանի կողմից Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 42/ա տնից 24-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանի ոսկյա շղթան գողանալու փաստով պարզվել է նաև, որ Է. Սարիբեկյանը 2016թ.-ի հուլիսի 12-ին նշված տան ննջասենյակում դանակի սպառնալիքի տակ Ռ. Հովհաննիսյանից հափշտակել է նաև ոչ միայն ոսկյա շղթան, այլ նաև կաշվե դրամապանակը, որի մեջ եղել է 360 հազար դրամ, 500 ԱՄՆ դոլար, 700 եվրո և 1800 թուրքական լիրա:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Լոռու մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կարգադրությամբ քննչական վարչությունում հարուցվել է արդեն քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետերով:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
61303 դիտում
10:48 30-03-2018
Ավազակային հարձակում Լոռու մարզում. դիմակավորված ու զինված ճիվաղը գազալցակայանից հափշտակել է խոշոր չափի գումար