211652_close_icon
views-count5753 դիտում article-date 13:58 28-04-2017

Դե Խեան «ՄՅՈւ»-ի ղեկավարությանը խնդրել է իրեն բաց թողնել «Ռեալ»

«Ռեալը» մտադիր է ամռանն ի վերջո ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեային: 26-ամյա իսպանացին անգլիական ակումբի ղեկավարությանն արդեն խնդրել է իրեն բաց թողնել «Ռեալ»: Իրենց հերթին, մադրիդցիները մտադիր են տրանսֆերի հարցով ժամանակին սկսել աշխատանքը, որպեսզի չկրկնվի այն արտառոց պատմությունը, որը տեղի ունեցավ 2015-ի ամռանը, երբ տրանսֆերը չկայացավ, քանի որ անհրաժեշտ փաստաթղթերը ժամանակին չէին ուղարկվել: Ակումբները առայժմ չեն սկսել բանակցությունները, բայց տրանսֆերի արժեքը գնահատվում է 70-75 մլն եվրո: Նշվում է, որ «Ռեալը» անձամբ Դե Խեայի հետ պայմանավորվել է 5-6 տարով` երկարաժամկետ պայմանագրի շուրջ:

Նմանատիպ նյութեր