211652_close_icon
views-count6765 դիտում article-date 19:46 11-05-2018

Նեյմարը ՊՍԺ-ին խնդրել է իրեն բաց թողնել «Ռեալ»

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ամռանը կարող է հեռանալ ակումբից:: Բրազիլացի ֆուտբոլիստը ՊՍԺ-ին հայտնել է հեռանալու ցանկության մասին: Նա ակումբին խնդրել է իր հոր՝ Նեյմար-ավագի հետ բանակցություններ սկսել հեռանալու առթիվ բանակցությունների շուրջ: Ըստ Marca-ի, Նեյմարը հասկացել է, որ Ֆրանսիա տեղափոխվելը սխալ որոշում էր, և դեկտեմբերին հանդիպել է «Ռեալի» ներկայացուցիչների հետ՝ ցանկություն հայտնելով վերադառնալ Իսպանիա: Սակայն Նեյմարի հեռանալու որոշումը կարող է լինել միայն ամենաբարձր մակարդակով. ՊՍԺ-ի սեփականատերերից՝ Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանիի համար սա հեղինակության հարց է և գումարն իրեն չի հետաքրքրում: Նեյմարի տրանսֆերը գնահատվում է 260-300 մլն եվրո: Աշխատավարձը՝ տարատեսակ պարգևավճարներով, կարող է կազմել տարեկան 40 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր