12456 դիտում
19:26 28-04-2017
«Տաքսի ծառայություն մատուցող բոլոր մեքենաները պետք է լիցենզավորվեն». Տրանսպորտի նախարար
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ապրիլի 28-ին ընդունեց առցանց տաքսի ծառայությունների և տաքսոմոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող մի շարք կազմակերպությունների ղեկավարների։ Հանդիպման նպատակն էր` մեկ անգամ ևս հստակեցնել տաքսի ծառայություն մատուցող ընկերություններին ներկայացվող պահանջները։
Նախարարը նշեց, որ պետք է տարանջատել էլեկտրոնային ծառայությունները տաքսի ծառայությունների մատուցումից։ Տաքսի ծառայություն մատուցող բոլոր մեքենաները պետք է լիցենզավորվեն և աշխատեն օրինական դաշտում։ Բոլորի համար պետք է լինեն հավասար մրցակցային պայմաններ։
«Ողջունելի է ցանկացած նոր տեխնոլոգիա, բայց պետք է տարանջատում լինի և պայմանագիր կնքվի միայն լիցենզավորված վարորդների հետ»,- ընդգծեց նախարարը։
Այս գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար հնչեցին մի շարք առաջարկություններ։
Վահան Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ նախարարությունը ներկայում աշխատում է տաքսի ծառայությունների ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունների շուրջ։ Նա բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրեց օրենքի նախագծի շուրջ ներկայացնելու իրենց առաջարկությունները։
Նախարարը շեշտեց, որ մինչ այդ, բոլորը պետք է աշխատեն գործող օրենքների շրջանակներում։
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1399 դիտում
16:15 17-11-2015
Լիցենզավորվել է տաքսի ծառայություն մատուցող մոտ 8000 տրանսպորտային միջոց. տեսանյութ
22036 դիտում
20:43 09-06-2017
Օդանավակայանի հարևանությամբ տաքսի ծառայություն մատուցող վարորդների նկատմամբ տուգանքներ են սահմանվել
6012 դիտում
21:00 27-09-2016
Բոլոր տաքսի ծառայությունները պետք է աշխատեն հավասար դաշտում. ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Այս բաժնից
847 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
691 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
742 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են