211652_close_icon
views-count9981 դիտում article-date 21:48 28-04-2017

Շառլ Ազնավուրի թանգարանի տարածքը կնվիրաբերվի «Ազնավուր» հիմնադրամին

ՀՀ կառավարության՝ այս տարվա մարտի 23-ի N 273 - Ա որոշմամբ Երևանի՝ Անտառային փողոցի N 11/4 հասցեում գտնվող Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի համար նախատեսված տարածքը՝ 1224.4 քառ. մետր մակերեսով և զբաղեցրած՝ օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1 հեկտար հողամասով, նվիրաբերվել են «Ազնավուրը» հիմնադրամին՝ բացառապես որպես Շառլ Ազնավուրի թանգարան և մշակութային կենտրոն ծառայեցնելու պայմանով: Այսօր՝ ապրիլի 28-ին, Պետական գույքի կառավարման վարչությունում Ազնավուր ընտանիքի անդամների մասնակցությամբ հանդիսավորությամբ կնքվել է նվիրատվության պայմանագիրը, որն «Ազնավուրը» հիմնադրամի անունից ստորագրել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինա Սարկիսյանը, որը Շառլ Ազնավուրի որդի՝ Նիկոլա Ազնավուրի կինն է: Հիշեցնենք, որ ստեղծվելիք թանգարանում կպահպանվեն և կցուցադրվեն արվեստի և մշակութային արժեքներ՝ չսահմանափակվելով միայն Շառլ Ազնավուրի կյանքն արտացոլող տեսալսողական նյութերի ցուցադրություններով: «Ազնավուրը» հիմնադրամի երևանյան մշակութային կենտրոնում կկազմակերպվեն մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, վարպետության դասեր, ֆիլմերի ցուցադրություններ, ֆրանսերեն լեզվի դասընթացներ, սոցիալական այլ ծրագրեր կիրականացվեն: Կենտրոնում նաև ձայնագրման ստուդիաներ և գրասենյակներ կգործեն:

Նմանատիպ նյութեր