211652_close_icon
views-count2759 դիտում article-date 19:48 28-04-2017

ԱՄՆ-ն մտադիր է զգալիորեն կրճատել զարգացող երկրներին տրամադրվող օգնությունը, այդ թվում՝ Կովկասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պլանավորում է կտրուկ կրճատել 2018թ-ին զարգացող երկրներին տրամադրվող օգնությունն ու լուծարել այդ օգնության տրամադրմամբ զբաղվող կազմակերպությունը՝ USAID-ը որպես ինքնուրույն միավոր: Դրա համար հատկացվող միջոցների ընդհանուր ծավալն առաջարվում է մոտ մեկ երրորդով կրճատել: «Foreign Policy» ամսագրի հայեցողության տակ հայտնված փաստաթղթի համաձայն՝ Կովկասի երկրներին տրամադրվող օգնության կրճատումը հետևյալ տեսքն է ունենալու. Ադրբեջան՝100 տոկոսով Հայաստան՝ 77,3 տոսոկով Վրաստան՝ 41,1 տոսոկով: [img]http://shamshyan.com/ups/images/0036742001493392851991167.png[/img] Մեծապես կարող է կրճատվել նաև Ուկրաինային տրամադրվող օգնությունը՝ 69 տոկոսով: Շատ ամերիկյան փորձագետներ այդ պլաններին ծայրահեղ բացասական արձագանք են տվել: Նրանց կարծիքով՝ Թրամփի վարչակազմի գաղափարները վտանգավոր են ոչ միայն քաղաքական, այլ նաև գործնական տեսանկյունից: ԱՄՆ օգնությունը զարգացող երկրներին իր մեջ ներառում էր, օրինակ, նաև համաճարակային հիվանդությունների կանխարգելման ծրագրեր: Ինչ վերաբերում է քաղաքական հետևանքներին, ապա դրանք դրամատիկ են անվանվում: «Երկար տարիներ մենք Ուկրաինային դրդում էինք դեպի եվրաինտեգրացիա: Եթե այժմ (օգնության կտրուկ նվազեցման պարագայում) երկիրը սկսի շարժվել դեպի Ռուսաստան, դա կհակասի ԱՄՆ ազգային շահերին», – «Foreign Policy» ամսագրին ասել է Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Թեյլորը: Ցանկացած դեպքում նախագահական վարչակազմի նոր պլանն իրականացնելը հեշտ չի լինի: Տվյալ պահին զարգացող երկրներին տրամադրվող օգնության կրճատումն ԱՄՆ Կոնգրեսում բացասական արձագանք է առաջացրել ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների շրջանում, գրում է «Foreign Policy»-ն: [url=https://jam-news.net/?p=34746&lang=hy]JAMnews[/url]

Նմանատիպ նյութեր