4483 դիտում
09:32 29-04-2017
Ռուսաստանը շարունակում է խախտել հավասարակշռությունը. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Եթե հայկական կողմին տրամադրվում է այնպիսի սպառազինություն, այնպիսի զինատեսակներ, որոնք համարժեք են Ադրբեջանին տրամադրվող զինտեխնիկային, ինչո՞ւ հայկական կողմը ռազմական գործողությունների ընթացքում զիջեց հակառակորդին։ Պնդումները, թե Ադրբեջանն առավել էր միայն Իսրայելից ձեռք բերված զինտեխնիկայի հարցում, ևս չեն համապատասխանում իրականությանը, քանի որ Ադրբեջանին տրամադրվում են այլ մասշտաբի և այլ որակի զինատեսակներ, իսկ Հայաստանին՝ այլ։
Հիշեցնեմ, թե ինչ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատերազմական օրերին Բեռլինում։ Նա նշեց, որ հայկական կողմը պաշտպանվել է 1980-ական թթ. զինտեխնիկայով, ինչը, ըստ էության, նշանակում է, որ Ռուսաստանը Հայաստանին մատչելի գներով տրամադրում է հին, մաշված զինտեխնիկա, իսկ համաշխարհային գներով Ադրբեջանին է տրամադրում նորագույն ռազմամթերք, ինչն Ադրբեջանի պաշտպանունակության գլխավոր գործոնն է ներկայումս»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել լոնդոնցի վերլուծաբան Թրեյսի Ջերմանը՝ անդրադառնալով ռուս փորձագետների պնդումներին, թե Հայաստանին և Ադրբեջանին զինտեխնիկա մատակարարելով՝ Ռուսաստանը պահպանում է կողմերի միջև ռազմական հավասարակշռությունը։
Ըստ եվրոպացի ռազմական փորձագետի՝ եթե ռուսական կողմը հավասարակշռման քաղաքականություն է վարում, ինչո՞ւ ապրիլյան պատերազմից հետո փորձեց վերականգնել այն բացը, որի մասին խոսում էին փորձագետները՝ տրամադրելով «Իսկանդեր» համակարգեր, և որոշակի նոր նախաձեռնություններ հանդես բերելով։ «Հակամարտող երկրները մշտապես կանգնած են ռազմական գործողությունների վտանգի առջև, և այդ հավասարակշռման քաղաքականությունը վստահաբար տեսանելի կլիներ ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում»,- ասել է Ջերմանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին՝ Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից ընդամենը երկու օր առաջ, Ադրբեջան հասավ ռուսական զենքի և նորագույն ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակը, որը Ռուսաստանը մատակարարել է Ադրբեջանին երկու երկրների միջև 2003 թվականին կնքված ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում։
Թե հատկապես ինչ տեխնիկայի մասին է խոսքը՝ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը չի մանրամասնել։ Սակայն հայտնի է դարձել, որ խոսքը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների մասին է։ Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ զենքի և ռազմական տեխնիկայի հետ միասին, Ադրբեջան են ժամանել նաև ռուսաստանցի մասնագետներ, որոնք պետք է սովորեցնեն ադրբեջանցի գործընկերներին՝ ինչպես օգտագործել այդ զենքն ու տեխնիկան»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2955 դիտում
09:51 21-01-2017
Ռուսաստանը շարունակում է զենքի բիզնեսը. «168 ժամ»
7308 դիտում
11:00 25-12-2015
Վերականգնել սպառման և խնայողությունների միջև հավասարակշռությունը. Լևոն Ալթունյան
3297 դիտում
20:51 12-10-2017
Ուկրաինայի կրթության մասին օրենքը «խախտում է լեզուների հավասարակշռությունը». ԵԽԽՎ
Այս բաժնից
652 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
892 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2200 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ