2955 դիտում
09:51 21-01-2017
Ռուսաստանը շարունակում է զենքի բիզնեսը. «168 ժամ»
«168 ժամ» թերթի առաջնորդողը գրում է. «Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն արդարացված է համարում հայ հասարակության, իշխանության շրջանում ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու շուրջ առկա դժգոհությունը։ Սակայն, ըստ նրա՝ Ռուսաստանը չի ստանձնել պարտավորություն որևէ երկրի զենք չվաճառելու վերաբերյալ, հատկապես, երբ այս հակամարտության գոտում հակամարտող երկրներին զենքի վաճառքը ռուսական քաղաքականության էությունն է, հատկապես, երբ այս ոլորտում բիզնեսից Ռուսաստանը մեծ գումարներ է շահում։
«Ռուսաստանը մշտապես է զենք վաճառել հակամարտող կողմերին՝ դրանով իսկ փորձելով առավելություն չտալ որևէ կողմին, միևնույն ժամանակ՝ հասկացնելով, որ իրեն ձեռնտու չէ որևէ կողմի հաղթանակը։ Ռուսաստանն այս դեպքում առաջնորդվում է իր ազգային շահերով, այդ շահը Հարավային Կովկասում ռուսական ներկայության պահպանումն է, ինչո՞ւ ոչ, նաև ամրապնդումը»,- «168 Ժամի»հետ զրույցում ասել է նա։
Իսկ ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասել է, որ Ռուսաստանի համար, ինչպես միշտ, կարևոր են հարաբերություններն ինչպես՝ Հայաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի հետ, քանի որ Ռուսաստանին անհրաժեշտ են ոչ թե առանձին երկրներ, այլ Անդրկովկասն ամբողջովին։ Ֆելգենգաուերի խոսքով՝ Մոսկվան համարժեք է գնահատում և Հայաստանի, և Ադրբեջանի մանևրի հնարավորությունները, որոնք Հայաստանի դեպքում բավականին նեղացել են»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2152 դիտում
09:47 28-08-2014
Արմեն Մովսիսյանի ջայլամների բիզնեսը հաջողությամբ զարգանում է. «168 ժամ»
1300 դիտում
09:59 04-06-2019
Ցանկացած իշխանության համար բենզինի բիզնեսը յուղոտ պատառ է. «168 ժամ»
4480 դիտում
09:32 29-04-2017
Ռուսաստանը շարունակում է խախտել հավասարակշռությունը. «168 ժամ»
Այս բաժնից
637 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
877 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2194 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ