Էրդողանը չի բացառել, որ Իրաքում և Սիրիայում նոր հարձակումներ կլինեն քրդերի վրա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ թուրքական բանակը կարող է նոր հարվածներ հասցնել Իրաքում և Սիրիայում քուրդ ապստամբներին:
Նա նաև ընդգծել է, որ պետք է վերջ տալ ԱՄՆ-ի կողմից քուրդ ապստամբներին աջակցելուն:
Էրդողանը պատրաստվում է այս հարցը քննարկել ԱՄՆ-նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա հաջորդ ամիս: