Էրդողանը խոստացել է շարունակել հարվածել Սիրիայում և Իրաքում քրդերի դիրքերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը կշարունակի հարվածներ հասցնել Սիրիայում և Իրաքում քրդերի դիրքերին։ Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը։
«Մենք ստիպված ենք լինելու շարունակել /հարվածները/։ Չենք հաղորդի ամսաթվի մասին, թե երբ կժամանենք, բայց նրանք կիմանան, որ թուրքական բանակը կարող է գալ», - ասել է նա։
Միևնուն ժամանակ Թուրքիայի նախագահը ընդգծել է, թե «պետք է վերջ դնել ԱՄՆ-ի կողմից քրդական զորամիավորումներին աջակցելուն»։
Այդ հարցով նա պատրաստվում է հաջորդ ամիս զրուցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։