2974 դիտում
13:07 01-05-2017
Պենտագոնը Սիրիայում և Իրաքում քաղաքացիական զոհերի մասին տվյալներ է հրապարակել
Պենտագոնը հրապարակել է տվյալներ՝ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակներում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի հարվածների արդյունքում զոհված քաղաքացիների մասին, հաղորդում է Interfax-ը։
Ըստ հրապարակման՝ 2014 թվականից մինչ այսօր նշված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 352 քաղաքացիական անձ։
2016 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2017 թվականի մարտի ամիսն ընկած ժամանակահատվածում սպանվել է 45 քաղաքացիան անձ։ 2014 թվականից մինչև օրս Նպատակային խումբը հայտնել է քաղաքացիական անձանց շրջանում 80 մահվան դեպքի մասին, ինչի մասին մինչ այդ անհայտ էր։
Բացի այդ, Airways մոնիթորինգային խումբը հայտնել է, որ միջազգային կոալիցիայի օդային հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 3000 քաղաքացիական անձ։
«Մենք ցավում ենք քաղաքացիական անձանց ոչ նպատակային մահվան հասցնելու համար և հայտնում մեր խորը ափսոսանքը նրանց ընտանիքներին ու այլ մարդկանց, ովքեր տուժել են»,-ասված է Պենտագոնի տարածած հաղորդագրության մեջ։
Նմանատիպ նյութեր
2900 դիտում
11:16 29-10-2016
Պենտագոնը 2016 թ. ռազմական հետախուզության բյուջեի մասին տվյալներ է հրապարակել
1029 դիտում
00:33 02-07-2014
Վերջին ամսվա ընթացքում Իրաքում 2417 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 2287-ը` վիրավորվել. ՄԱԿ-ը տվյալներ է հրապարակել
979 դիտում
12:25 04-10-2014
ՄԱԿ-ը նոր տվյալներ է հրապարակել Ուկրաինական հակամարտության զոհերի մասին
Այս բաժնից
799 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
925 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի