211652_close_icon
views-count25589 դիտում article-date 18:09 01-05-2017

Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղի եկեղեցում տեղի ունեցավ զանգի օծման ու տեղադրման արարողություն. ներկա էին Շիրակի մարզպետն ու Երևանի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղի եկեղեցին համարվում է բացառիկ կառույցներից: Այն կառուցվել է 4-5-րդ դարերում: Բազիլիկ եկեղեցին կառուցված է կարմիր տուֆով, հաղթահարել է ժամանակի փորձությունն ու պահպանվել գրեթե ամբողջությամբ: Միայն տանիքն է նորոգվել բարերարի միջոցներով: Եկեղեցին 2005 թվականից կրում է Սուրբ Հովհաննեսի անունը: Խորհրդային միության տարիներին որպես ամբար է ծառայել: Սուրբ Հովհաննեսը չունի գմբեթ, հետեւաբար չունի նաեւ զանգ: Հարեւանությամբ զանգակատուն է կառուցվել: Նախաձեռնությունը Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի ընտանիքինն է: Լեռնակերտը մարզպետի հայրական գյուղն է: Որդին էլ եկեղեցու խաչի քավորն է: Զանգի օծման ու տեղադրման արարողությանը բազմաթիվ շիրակցիներ են մասնակցել, ներկա է եղել նաեւ Երեւանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը: Նա նույնպես ծնունդով Լեռնակերտից է: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+

Նմանատիպ նյութեր