211652_close_icon
views-count44950 դիտում article-date 18:06 29-11-2021

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. Լեռնակերտ գյուղը կապող կամրջի մի հատված փլուզվել է, երթևեկությունը դարձել է միակողմանի ու կա վտանգ, որ փլուզումը կշարունակվի ու գյուղի կապը արտաքին աշխարհից կկտրվի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, արտակարգ  դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Պեմզաշեն գյուղից դեպի Լեռնակերտ գյուղ տանող ավտոճանապարհի երկաթբետոնե  կամրջի որոշ հատված փլուզվել է:  Բարեբախտաբար, տուժածներ չկան և նշված հատվածում երթևեկությունը դարձել է միակողմանի:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 49 հրշեջ-փրկարարակա ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Փրկարարները Լեռնակերտ համայնքի ղեկավար Մովսես Մովսիսյանի հետ սահմանազատել են տարածքը, իսկ ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ավագ տեսուչներ Վարդգես Հարոյանն ու Գագիկ Կարապետյանը   գյուղի սկզբնամասում ծառայութուն են կատարում և նշված հատվածով անցնող վարոդներին զգուշացնում և հորդորում են, որպեսզի ուշադիր լինեն:

Համայնքի ղեկավար Մ. Մովսիսյանը տեղեկությունը օպերատիվորեն փոխանցել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին, ում կարգադրությամբ էլ մարզպետարանի համապատասխան վարչության պատասխանատուներն արդեն ժամանում են գյուղ՝ տեղում խնդրին ծանոթանալու և լուծումներ գտնելու համար:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ կամուրջը կառուցվել է  60-ականներին, երկարությունը 10 մետր է, լայնությունը՝  6 մետր:  Եթե կարճ ժամանակում այն հիմնովնի չվերանորոգվի, ապա ամեն պահի հնարավոր է՝  մյուս հատվածն էլ փլուզվի ու գյուղը կտրվի արտաքին աշխարհից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր