10696 դիտում
18:21 04-06-2018
Նիկոլ Փաշինյանն ուշի ուշով հետևում է Արցախում ընթացող իրադարձություններին. վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական. Tert.am
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևում է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին:
Այս մասին [color=#EF2929]Tert.am[/color]-ի հետ զրույցում ասաց վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը՝ անդրադառնալով Ղարաբաղից հնչող կոչերին, որ Հայաստանը պետք է միջամտի և գնահատական տա տեղի ունեցողին:
«Վարչապետը տեղյակ է գործընթացներից: Ամեն դեպքում, ուշի ուշով հետևում ենք, կապի մեջ ենք Արցախի մեր գործընկերների հետ»,- ասաց Արսեն Խառատյանը:
Նշենք, որ Արցախի ԱԱԾ հատուկ ջոկատայինների ու քաղաքացիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո քաղաքացիները հանրահավաքներ են անցկացնում՝ պահանջելով, որ վերջ դրվի անարդարությանն ու հրաժարական ներկայացնեն ուժային կառույցների ղեկավարները:
Խոսելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականի մասին, որ այն, ինչ Հայաստանում եղավ, չպետք է լինի Ղարաբաղում, Արսեն Խառատյանը նշեց, որ Արցախում տեղի ունեցող իրադարձություններն ի սկզբանե ծագել են կենցաղային վեճից, և այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, բացառապես Արցախի ներքին խնդիրն է:
http://www.tert.am/am/news/2018/06/04/kharatyan/2703193
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
736 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2092 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
733 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար