211652_close_icon
views-count3320 դիտում article-date 09:38 02-05-2017

Վարչապետը մտադիր է ՀՅԴ նախարարներին փոխարինել կանանցով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Դիլիջանի «Գետափ» ռեստորանում տեղի է ունեցել էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանի ծննդյան 44-րդ տարեդարձը։ Շքեղ ծննդյան տոնակատարությանը ներկա են եղել բոլոր նախարարները, բացի ՀՀ կրթության և գիտության նախարար, դաշնակցական Լևոն Մկրտչյանից։ Ծննդյան տոնի ամբողջ ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանն առանձնահատուկ ուրախ է եղել։ Նրա կատակների հիմնական թեման եղել են դաշնակցականները: Մասնավորապես՝ ասել է, որ դաշնակցական նախարարներին մտածում է կանանցով փոխարինել։ Ծննդյան տոնին ներկա մեր աղբյուրի պնդմամբ՝ դաշնակցական Դավիթ Լոքյանն ու Արծվիկ Մինասյանը իրենց կուսակցության մասին անեկդոտներին և կատակներին արձագանքել են ոչ դաշնակցական նախարարներից ոչ պակաս ուրախությամբ։ Բոլոր կենացները խմելուց հետո ամենավերջում Արծվիկ Մինասյանն է հիշեցրել, որ չեն հիշել Սերժ Սարգսյանին, և առաջարկել է խմել նրա կենացը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր