211652_close_icon
views-count3148 դիտում article-date 15:29 02-05-2017

Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակցուհին ամուսնացել է ԻՊ ահաբեկչի հետ և տեղափոխվել Սիրիա

38-ամյա Դանիելա Գրինը՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի թարգմանչուհին, ով բարձր մակարդակի հասանելիություն ուներ բյուրոյի տվյալներին, ամուսնացել է «Իսլամական պետության» ահաբեկիչներից մեկի հետ և տեղափոխվել Սիրիա։ Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։ Դա տեղի է ունեցել 2014 թվականին, սակայն ԶԼՄ-ներին հայտնի է դարձել վերջերս։ Գրինը ղեկավարությանը ստել էր, թե ուր է մեկնում և ամուսնուն՝ Դենիս Կուսպերտին, ով առավել հայտնի է «Աբու Տալհա ալ-Ալմանի» մականվամբ, տեղեկացրել էր նրա դեմ ընթացող հետաքննության մասին։ Գրինը ավելի ուշ խոստովանել է, որ ԻՊ-ը մի կազմակերպություն է, որին շատ դժվար կլինի կանգնեցնել, իսկ ինքը երազում է կրկին լինել իր հայրենիքում։

Նմանատիպ նյութեր