211652_close_icon
views-count4020 դիտում article-date 10:00 03-05-2017

Մենք ջենտլմեն ենք, ինքն ուզում է՝ թող ինքը լինի. «Ելք»-ը՝ Փոստանջյանին. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Զարուհի Փոստանջյանն ու իր թիմակիցներն Էրեբունիում ասում էին, որ միակ ընդդիմադիրը իրենք են։ Մենք «Ելք» դաշինքի պատգամավորներ Էդմոն Մարուքյանին, Արամ Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին հարցրեցինք՝ այդ միակ ընդդիմադիրի տիտղոսին ի վերջո ո՞վ է հավակնում։ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Մենք ջենտլմեն ենք, ինքը ուզում է՝ թող ինքը լինի»։ Էդմոն Մարուքյանի խոսքով՝ «Ես անձամբ գոհ կլինեմ, որ միակ ընդդիմադիրը լինեն մյուսները, իսկ «Ելք» դաշինքը լինի իշխանություն։ Մենք ընդդիմության տիտղոսի համար չենք պայքարում։ Չէի ցանկանա երբևէ, որ ընդդիմության տիտղոսը մշտական կերպով ունենար «Ելք» դաշինքը։ Մենք եկել ենք փոփոխությունների օրակարգով։ Մեր նպատակը իշխանության ամբողջական լծակներ ստանալն է, որի արդյունքում կարող ենք ծրագրերն իրացնել։ Ընդդիմադիր լինելով՝ դու քո ծրագրերը չես կարող իրացնել։ Դրա համար որևէ խնդիր չկա, թող ընդդիմությունը լինեն իրենք, ՀՀԿ-ն, մենք էլ լինենք իշխանություն։ Օր կգա՝ հենց այդպես կլինի»։ Իսկ Նիկոլ Փաշինյանը Զարուհի Փոստանջյանին փոխանցեց. «Շնորհավորում եմ այդ կապակցությամբ»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր