3218 դիտում
10:36 04-05-2017
Ձյունիկ Աղաջանյանը 11 միլիոն դրամի պարտատոմսեր ունի. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը ավելի քան 11 միլիոն դրամ արժողությամբ պարտատոմսեր ունի: Այդ մասին տեղեկանում ենք դեսպանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Ձյունիկ Աղաջանյանը նախորդ տարի ունեցել է 11 միլիոն 504 հազար դրամ պարտատոմսեր և 11 հազար դրամ ու 75 հազար եվրո դրամական միջոցներ: Նշենք, որ ըստ 2015 թ. տարեկան հայտարարագրի՝ Աղաջանյանը ոչ մի արժեթղթեր՝ այդ թվում պարտատոմսեր, չի ունեցել: Նրա տարեկան եկամուտներն էլ նախորդ տարի ստացվել են զուտ աշխատավարձից և կազմել 41 հազար եվրո:
Աղաջանյանը դեսպանի պաշտոն է զբաղեցնում արդեն 6 տարի՝ նա 2011 թ. փետրվարի 8–ին նախագահի հրամանագրով նշանակվել էր Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, իսկ մի քանի ամիս անց էլ՝ հուլիսի 18-ին, համատեղության կարգով նշանակվել էր Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4444 դիտում
18:12 24-08-2018
Ձյունիկ Աղաջանյանը նշանակվել է Մալայզիայում ՀՀ դեսպան
3260 դիտում
21:25 01-02-2020
Ձյունիկ Աղաջանյանը նշանակվել է Սինգապուրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2014 դիտում
14:36 16-07-2021
Ձյունիկ Աղաջանյանը հետ է կանչվել Ինդոնեզիայում, Մալայզիայում և Սինգապուրում ՀՀ դեսպանի պաշտոնից
Այս բաժնից
832 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1045 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
733 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»