7306 դիտում
21:36 04-05-2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է գյուղատնտեսական տեխնիկայի արտադրությամբ զբաղվող «Զետոր» չեխական ընկերության պատվիրակությանը
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ մայիսի 4-ին, ընդունել է գյուղատնտեսական տեխնիկայի արտադրությամբ զբաղվող «Զետոր» չեխական ընկերության պատվիրակությանը:
Հանդիպմանը քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հնարավորությունները: Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ հետաքրքրված են հայաստանյան շուկա մուտք գործելու, երկարաժամկետ փոխշահավետ գործակցություն սկսելու և ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում:
Վարչապետ Կարապետյանը ողջունել է «Զետոր»-ի՝ մեր երկրում գործունեություն ծավալելու պատրաստակամությունը, կարևորել կոնկրետ ծրագրերը և հանձնարարել գյուղատնտեսության նախարարին՝ համատեղ քննարկել հետագա քայլերը:
Նմանատիպ նյութեր
1571 դիտում
16:40 28-06-2016
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է տեքստիլի արտադրությամբ զբաղվող ընկերության ծրագրերին
Այս բաժնից
817 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
847 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»