211652_close_icon
views-count3635 դիտում article-date 16:59 12-01-2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերության տարածաշրջանային տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերության տարածաշրջանային տնօրեն Քիթ Սանդերսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է «Կոկա-Կոլա Հելլենիկ»-ի գործունեությունը մեր երկրում և պատրաստակամություն հայտնել քննարկել ընկերության առաջիկա ծրագրերը, հուզող հարցերն ու խնդիրները: Քիթ Սանդերսն ընդգծել է, որ գիտեն բիզնես համայնքի նկատմամբ կառավարության առանձնահատուկ վերաբերմունքի մասին և ավելացրել, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ»-ը մեծ նշանակություն է տալիս Հայաստանում ծավալող գործունեությանը: Պարոն Սանդերսը տեղեկացրել է, որ պատրաստվում են մեր երկրում իրականացնել նոր ներդրումային ծրագրեր, քանի որ դրա համար կան նշանակալի հնարավորություններ, հատկապես այն պարագայում, որ ի դեմս կառավարության՝ ունեն բիզնեսին աջակցող գործընկեր: «Կոկա-Կոլա Հելլենիկ»-ի տարածաշրջանային տնօրենի խոսքով՝ իրենց ընկերությունը պատրաստ է նաև իր գործունեությամբ արտաքին ներդրողներին Հայաստանը ներկայացնել որպես բիզնեսի համար ցանկալի հանգրվան և հավելել, որ ընկերության սոցիալական և ուսումնական բնույթի ծրագրերը ևս կրելու են շարունակական բնույթ: Վարչապետ Կարապետյանը ողջունել է «Կոկա-Կոլա Հելլենիկ»-ի՝ ՀՀ-ում գործունեությունն ընդլայնելու նախաձեռնությունը և նշել, որ կառավարությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել դրանց իրականացմանը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև բիզնես դաշտի բարելավմանն առնչվող օրենսդրական նախաձեռնություններին և հակամենաշնորհային քաղաքականության հետ կապված հարցերի:

Նմանատիպ նյութեր